Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ապրում եք նոր գների պայմաններում

Ապրում եք նոր գների պայմաններում
07.07.2013 | 22:16

Հուլիսի 7-ից թանկացան գազի ու էլեկտրաէներգիայի սակագները. 1 խորանարդ մետր գազը թանկանում է 24 դրամով՝ 132 դրամից կազմելով 156 դրամ, իսկ 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան՝ 8 դրամով՝ 30 դրամից կազմելով 38 դրամ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել է հետևյալ սակագները.
1. Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը 156 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները.
1. 0,38 կվ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),
2. 6(10) կն լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 35 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),
3. 35 կն և բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 29 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն):

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ